Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Գերմանիայի նախկին կանցլերը՝ «Ռոսնեֆթի» նախագահ

Գերմանիայի նախկին կանցլերը՝ «Ռոսնեֆթի» նախագահ
27.09.2017 | 11:50

ՌԴ կառավարությունը հաստատել է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի թեկնածությունը նավթային հսկա «Ռոսնեֆթի» տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում:

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Շրյոդերը, որ հայտնի է ՌԴ նախագահի հետ ընկերական կապերով, ընդունել է ՌԴ իշխանությունների առաջարկը՝ չնայած ԳԴՀ-ում իր հասցեին շարունակվող քննադատությունների տարափին: Շրյոդերին քննադատել է նաև կանցլեր Անգելա Մերկելը, հիշեցնելով, որ «Ռոսնեֆթը» ներառված է ԵՄ պատժամիջոցների ցանկում:

Դիտվել է՝ 502

Մեկնաբանություններ